Միջազգային անվտանգության հարցերում անպատրաստ այն գործիչները, ովքեր պնդում են, թե Հայաստանն ի վիճակի չէ դիմադրելու Ադրբեջանին, պարզապես չեն կարողանում դասեր քաղել անցյալ կամ թեկուզ ընթացիկ պատերազմներից։
Բրիտանիայում արդեն նույնիսկ հաշվարկել են, թե ռուսական նորագույն «Орешник» հրթռը երբ կհասնի Եվրոպա: Բրիտանական «Daily Mail» պարբերականը հաշվարկել է, որ ռուսական «Орешник» հիպերձայնային բալիստիկ հրթիռին 20 րոպեից էլ քիչ ժամանակ կպահանջվի եվրոպական ցանկացած քաղաք հասնելու համար:
Մեր ծակ փիլիսոփաներն ու անկապ իմաստունները, որոնք իրենց անձնական նպատակներից այն կողմ ոչինչ չեն տեսնում, հաճախ անկեղծորեն զարմանում են, թե ժողովուրդն ինչպես է կարողանում տանել իշխանությունների կամայականություններն ու առանց վերահսկողության պետական միջոցների մսխելը, դատական համակարգում տիրող աղաղակող անարդարությունները և այլն։
Վրացական պաշտոնական վիճակագրությունն ուսումնասիրելիս՝ բացահայտեցի մի չափազանց հետաքրքիր տվյալ:
2024 թ. առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստանը Վրաստանի տարածքով Թուրքիա է արտահանել 60 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիա:
Սոցցանցերում և մամուլում շատ ակտիվ քննարկվում է Ռուսաստանի կողմից ուկրաինական Դնեպր քաղաքին բալիստիկ հրթիռով հարվածելու փաստը: Որն է այս իրադարձության քաղաքական համատեքստը, որն անհրաժեշտ է իմանալ, հատկապես՝ քաղաքագիտական ոլորտի մասնագետներին...
Երեկ լուսադեմին մեր հարևան ու բարեկամ Իրանի վրա սկսված իսրայելական հարձակումը չմնաց անպատասխան. Իրանը երեկոյից սկսած հարվածներ է հասցնում Իսրայելին։ Արդյունքում՝ ունենք փաստացի պատերազմ, որը դեռևս ցույց չի տալիս ավարտի նշաններ։ Ճիշտ հակառակը՝ այս րոպեներին էլ ընթանում են նոր հարձակումներ երկու երկրների տարբեր բնակավայրերի վրա, կան տասնյակ զոհեր ու վիրավորներ...